AM
23 February 2001 - 17:17 AMT

ՔԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների Պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բանաձեւը:
Պալատի անդամ, դեմոկրատ Դարո Ֆրոմերի առաջարկած Բանաձեւի տեքստում նշվում է, որ «Քալիֆորնիա նահանգը պաշտոնապես ճանաչում է 1915-1923 թթ Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը համարում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Բանաձեւի տեքստում հիշատակվում են նաեւ 1988 թ. Սումգայիթի ջարդերը եւ Ադրբեջանից արտաքսված 350.000 հայերը: –0–