AM
24 Ապրիլ 2011 - 08:50 AMT

Վիկ Դարչինյան. Նույնիսկ եթե մեր գլուխները չբախվեին, ես, միևնույն է, նոկաուտի կենթարկեի Պերեսին

Յոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակից հետո IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանն ասել է, որ եթե նույնիսկ մրցավարը չդադարեցներ մարտը, ապա, միևնույն է, կհաղթեր Պերեսին և դա կաներ նոկաուտով: «Բայց Յոնին ամեն դեպքում հիանալի բռնցքամարտիկ է: Մեր գլուխները բախվեցին, եթե դա տեղի չունենար, ես անպայման նոկաուտի կենթարկեի Պերեսին»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում Վիկ Դարչինյանը թեթևագույն քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել կոլումբացի Յոնի Պերեսի հանդեպ: Վնասվել է Պերեսի ձախ հոնքը և բժիշկ Փոլ Ուոլլսը դադարեցրել է մենամարտը: Արդեն այդ պահի դրությամբ Դարչինյանը առաջատար էր հաշվում՝ 50:44:

«Ես պատրաստ եմ մրցել իմ քաշային կարգում յուրաքանչյուրի հետ: Կցանկանայի մենամարտել Աբներ Մարեսի հետ, եթե նա հրաժարվի, ապա Նոնիտո Դոների: Իսկ եթե երկուսն էլ չցանկանան, ապա ես կանցնեմ այլ քաշային կարգ»,- ասել է հայ բռնցքամարտիկը: