AM
24 Ապրիլ 2011 - 10:38 AMT

Հարրի Շոու. Ամեն անգամ, երբ Վիկը դուրս է գալիս ռինգ պարտությունից հետո, աննման պայքար է ցուցադրում

IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանի փրոմոութեր Հարիի Շոուն, ապրիլի 24-ին Դարչինյանի Պերեսի հանդեպ հաղթանակից հետո ասել է, որ Դարչինյանն ուղղակի հիասքանչ էր այդ մենամարտում. « Ամեն անգամ, երբ Վիկը դուրս է գալիս ռինգ պարտությունից հետո, աննման պայքար է ցուցադրում: Նրա վերադարձն ուղղակի հիասքանչ էր»:

Շոուն ասել է, որ այս հաղթանակից հետո Դարչինյանի թիմը մտադիր է մենամարտ կազմակերպել IBF տիտղոսի համար: «Այդպիսով, Վիկը կարող է ռևանշի դուրս գալ Աբներ Մարեսի դեմ, ես հավատում եմ, որ նրան մեծ մենամարտեր են սպասում»,-Շոուին է մեջբերում fightnews.com-ը: