Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:
Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջել է ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել կայքի խմբագրությունից, Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չհաստատված տվյալնելով Անդրեասյանը գիշերն անց է կացրել ոստիկանության բաժանմունքում:






