AM
15 May 2003 - 14:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐ Է ՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

Հայաստանը այժմ բացառիկ դեր է կատարում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում եւ «Cooperativ Best Effort-2003» ռազմավարժությունները ընթացիկ տարվա հունիսին այս երկրում կայացնելու մասին որոշումը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել երեկ երեկոյան Երեւան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը թույլ կտա Հյուսիսատլանտյան դաշինքին մեծ աջակցություն ցուցաբերել հանրապետությանը: Մեկնաբանելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծումը` Ջ.Ռոբերթսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր երկրների իրենց սեփական անվտանգությունը անհատական եւ հավաքական հիմունքներով տնօրինելու ջանքերը: «Ես չեմ գտնում, որ ՀԱՊԿ-ն կմրցակցի ՆԱՏՕ-ի հետ, ավելի շուտ նա կլրացնի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությունը եւ կնպաստի ընդհանուր անվտանգության ապահովմանը»,-ասել է նա: