AM
20 February 2001 - 16:51 AMT

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՊՍԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

20.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի խորհրդարանի ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտապանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհանիսյանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտում է խնդրի վերաբերյալ ինֆորմացիայի պակասը եւ այդ երկրում ազդեցիկ հայկական համայնքի բացակայությունը:
Հովհանիսյանի խոսքերով, ինֆորմացիայի պակասը «անհրաժեշտ է լրացնել այլ մեխանիզմներով, որոնց մասին, թերեւս, դեռ վաղ է խոսել»: –0–