AM
14 May 2003 - 18:56 AMT

ԱՇՆԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Սեպտեմբերին Լիբանանում կկայանա հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Ինչպես այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբանանի Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ: Ա.Ղազարյանը հաղորդել է նաեւ, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին նախատեսվում է լիբանանցի գործարարների այցը Հայաստան: