AM
29 Ապրիլ 2011 - 13:34 AMT

Տաթև Աբրահամյանն ԱՄՆ շախմատի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել սպիտակ ֆիգուրների պատճառով

Սենտ Լուիսում ավարտվեց ԱՄՆ շախմատի առաջնությունը: Հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը եզրափակչում առաջին լրացուցիչ պարտիայում զիջեց Աննա Զատոնսկիխին, սակայն երկրորդում կարողացավ հավասարեցնել հաշիվը:

«Մահացու պարտիայում» շախմատիստուհիները կիսեցին միավորները, բայց քանի որ Աբրահամյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, չեմպիոն դարձավ Զատոնսկիխը: Աբրահամյանը բավարարվեց արծաթե մեդալով, հաղորդում է armchess.am-ը: