Հայաստանի ձյուդոյի հավաքականի թիմն ավարտեց իր ելույթները World Children’s Games փառատոնում, որն անցնում էր Անկարայի «Արենա» մարզապալատում:
Երկրորդ օրը տատամի դուրս եկան 50, 55, 60 և +60 կգ քաշային կարգերի մասնակիցները:
50կգ քաշային կարգում հանդես եկող Կառլեն Ղազարյանը մեկ հաղթանակից և մեկ պարտությունից հետո 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Էմին Դամիրզադեին և գրավեց 3-րդ պատվավոր տեղը:
60 և +60 կգ քաշային կարգերում հանդես եկող Գրիգոր Սահակյանը և Շավարշ Սահակյանը մտան կիսաեզրափակիչ և երկուսն էլ պարտվեցին Ռուսաստանի ձյուդոիստներին: 55կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Դավթյանը բավարարվեց 5-րդ տեղով, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:
Ապրիլի 28-ին Հայաստանի հավաքականի համար մեդալներ են նվաճել նաև Էդգար Գառնիկյանն ու Գոռ Հակոբյանը: Գևորգյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը՝ գրավել է երրորդ տեղը:
Մայիսի 1-ին տեղի կունենա խաղերի հանդիսավոր փակումը, մայիսի 2-ին մեր պատվիրակությունը հետ կվերադառնա Հայաստան:






