Հայաստանի մինչև 17տ ֆուտբոլի հավաքականը «Ղազախստանի նախագահի գավաթում» գրավել է 7-րդ տեղը: Սուրեն Չախալյանի սաները 7-8-րդ տեղերի համար խաղում հանդիպել են Ուզբեկստանի հավաքականի հետ և հաղթել են 2:0 հաշվով:
Գոլերը խփել են Վարդան Բակալյանը և Սարգիս Շահինյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերաղիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը նույն հաշվով հաղթել է նաև Ուկրաինայի հավաքականին: Վրաստանի ու Թուրքիայի թիմերի հետ խաղերում Հայաստանի հավաքականը զիջել է:






