AM
30 Ապրիլ 2011 - 09:20 AMT

Ռուսաստանի հավաքականի անդամներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը ելույթ կունենան Բաքվում

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը վստահ հաղթանակներ տարան Ռուսաստանի առաջնությունում, որն անցնում էր Ուֆայում:

Ալոյանը (52կգ ք/կ) եզրափակչում 19-12 հաշվով հաղթեց Գեորգի Բալակշինին, որը երրորդ անգամ նվաճեց երկրի առաջնության հաղթողի տիտղոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայրապետյանը հաղթեց իր հիմնական մրցակից Բելիկ Գալանովին 6:4 հաշվով և վեցերորդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:

Այդպիսով, երկու հայ բռնցքամարտիկներն իրենց քաշային կարգերում հավասարը չունեին և դարձան Ռուսաստանի չեմպիոններ և ներկայացնելու են ՌԴ-ն աշխարհի առաջնության վարկանիշային առաջնությունում: