Ոչ պաշտոնական տվյալներով, ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կազմում է տարեկան 50-150 հազար դոլար: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների նախագահ Արսեն Ղազարյանը: Ընդ որում, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, նա դժվարացել է տալ ավելի կոնկրետ գնահատական: Ա. Ղազարյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների նորմալացման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացման դեպքում ապրանքաշրջանառությունը կավելանա 3-4 անգամ: «Թուրքիան գիտակցում է այն ներուժը, որը կա երկկողմ համագործակցության հաստատելու համար, սակայն նա չի դրսեւորում բավական քաղաքական կամք թույլ տված սխալները ուղղելու եւ հարաբերությունները նորմալացնելու համար»,-ասել է նա: