AM
2 Մայիս 2011 - 06:27 AMT

ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Հայաստանը գրավում է չորրորդ տեղը

ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը 2808 միավորով:

Վարկանիշի առաջատարն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2817 միավորով, երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2815 միավորով:

Կանանց թվում Էլինա Դանիելյանը 14-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 31-րդ:

Սերգեյ Մովսիսյանը 35-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 71-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 65-րդ:

Աշխարհի ուժեղագույն շախմատային երկրների ցանկում Հայաստանը 2654 միավորով չորրորդն է: