AM
5 Մայիս 2011 - 04:29 AMT

53 ազգային եվրոպական ասոցիացիաների ակումբները կարող են ընդունել «Աղքատության դեմ հանդիպումը»

Մինչև հունիսի 13-ը 53 ազգային եվրոպական ասոցիացիաների գերագույն դիվիզիոնների ակումբները կարող են ցանկություն հայտնել ընդունելու իններորդ «Աղքատության դեմ հանդիպումը», որն ընթանում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) հովանու ներքո և ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ:

Ամենամյա միջոցառումը, որը մեծ ժողովրդականություն է վայելում, կազմակերպվում է ՄԱԿԶԾ ուժերով` համագործակցելով ՄԱԿԶԾ բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի հետ: Հանդիպման գլխավոր նպատակն է լայն հասարակությանը ծանոթացնել Հազարամյակի զարգացման նպատակներին, նոր գործընկերական հարաբերություններ ստեղծել այդ նպատակներին հասնելու համար և ռեսուրսների մոբիլիզացում, որոնք կաջակցեն աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծերին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այս հանդիպումն ընդունող երկրին` նրա մասնավոր հատվածին, կառավարությանն ու բոլոր բնակիչներին առաջարկվում է միավորվել աղքատության դեմ գլոբալ պայքարում: Աղքատության դեմ հանդիպում անցկացնելու գաղափարը ծագեց 2003 թվականին բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զիդանի մոտ` համագործակցելով ՄԱԿԶԾ ժնևյան բաժանմունքի հետ: