AM
5 Մայիս 2011 - 06:12 AMT

Վիկ Դարչինյանը պատրաստ է թեկուզ վաղը մենամարտել Աբներ Մարեսի հետ

«Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ ռինգ դուրս գալ և կռվել Աբներ Մարեսի հետ թեկուզ վաղը: Եթե նա չհամաձայնվի մենամարտին առաջիկա երկու կամ երեք ամսում, ես չեմ սպասի: Մի երկու շաբաթ կսպասեմ, և եթե մեծ մենամարտեր չլինեն թեթևագույն քաշում, կտեղափոխվեմ առաջին կիսաթեթև կամ կիսաթեթև քաշային կարգ»,-ասել է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, հայտնում է allboxing.ru-ն:

Ապրիլի 24-ին Վիկ Դարչինյանը հաղթանակ տարավ Յոնի Պերսի հանդեպ: Այժմ Դարչինյանը ցանկանում է ռևանշ վերցնել Աբներ Մարեսից, որին նա պարտվեց մրցավարների վիճահարույց որոշմամբ 2010թ. դեկտեմբերին, և WBC/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոնեյրից, որին պարտվեց 2007թ. հուլիսին: