AM
5 Մայիս 2011 - 13:26 AMT

Վլադիմիր Կրամնիկը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել Ռաջաբովի հետ

Մայիսի 5-ին Կազանում մեկնարկեցին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պարտիաները: Առաջինն ավարտվեց Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) պարտիան: Ռուս գրոսմայստերը խաղում էր սևերով և 25 –րդ քայլում ավարտեց պարտիան ոչ ոքիով:

Լևոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան դեռ շարունակվում է: Շարունակվում են նաև Մամեդյարով (Ադրբեջան)-Գելֆանդ (Իսրայել), Տոպալով (Բուլղարիա)-Կամսկի (ԱՄՆ) պարտիաները:

Հաղթողը 2012թ. շախմատի թագի համար կպայքարի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: