Հայաստանի սամբոյի հավաքականը գլխավոր մարզիչ Գուրգեն Սևոյանի գլխավորությամբ մեկնեց Թբիլիսի` Վրաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու, ապա` Բուլղարիա մեկնելու և մայիսի 12-ից 16-ը Սոֆիա քաղաքում կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը մասնակցելու համար:
Մարզական սամբոյում հանդես են գալու հետևյալ մարզիկները` Տիգրան Կիրակոսյան` 52 կգ քաշային կարգ, Վահան Վարդանյան` 57 կգ ք/կ, Փայլակ Վարդազարյան` 62 կգ ք/կ, Անդրանիկ Նաղդալյան` 68 կգ ք/կ, Աշոտ Դանիելյան` 74 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյան` 82 կգ ք/կ, Ռուզաննա Սարգսյան` 48 կգ ք/կ:
Մարտական սամբոյում` Վաչիկ Վարդանյան` 68 կգ ք/կ, Մուշեղ Օսիպյան` 82 կգ ք/կ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:






