AM
10 Մայիս 2011 - 06:46 AMT

Էլինա Դանիելյանը շախմատի ԵԱ անհատական առաջնությունում դեռևս 2-րդ տեղում է

Թբիլիսիում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մասնակցում են 132 շախմատիստուհիներ 26 երկրներից:

Վստահ է հադես գալիս Էլինա Դանիելյանը: 3-րդ տուրում նա կարողացավ հաղթել Նինո Խուրշիձեին (Վրաստան) և 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջատար Նադեժդա Կոսինցևային (ՌԴ) նա զիջում է միայն լրացուցիչ արդյունքներով:

3-րդ տուրում շախմատի տախտակի շուրջ հանդիպեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը, շախմատիստուհիները ոչ ոքի խաղացին: Մկրտչյանը 2,5 միավորով 9-րդ տեղում է: Ոչ ոքի է խաղացել նաև Սիրանուշ Ղուկասյանը, որի մրցակիցն էր Մերի Ժորժոլիանին (Վրաստան):

Աննա Հայրապետյանը սպիտակներով հաղթեց Զոյա Սեվերյուխինային (ՌԴ), իսկ Մարիա Գևորգյանը ավելի ուժեղ գտնվեց, քան Լիզի Տրապաիձեն (Վրաստան):

Պարտություններ են կրել Նելլի Աղինյանը, Լիա Մարտիրոսյանը և Անահիտ Խառատյանը: