Մայիսի 13-17-ը Բեռլինում կկայանա միջազգային խորհրդաժողով` նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում բիզնեսի զարգացմանը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած խորհրդաժողովում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, սպասվում է Հարավային Կովկասի երկրներում բիզնեսի համար օրենսդրական բազային, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այդ պետությունների համագործակցությանը, տարածաշրջան օտարերկրյա ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի քննարկում: