AM
12 Մայիս 2011 - 07:53 AMT

Արթուր Աբրահամ. Ես գիտակցում եմ, որ Ուորդը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից

Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մայիսի 14-ին Կալիֆորնիայի Home Depot Center–ում Super Six կիսաեզրափակչում կմենամարտի WBA վարկածով չեմպիոն և օլիմպիական չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի հետ:

Ամերիկացի բռնցքամարտիկը պարտություն չի կրել մասնագիտական ռինգում և Աբրահամին հեշտ չի լինելու դիմակայել նրան: «Նա ուժեղ բռնցքամարտիկ է, ես դա գիտակցում եմ, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից»,-Աբրահամին է մեջբերում box-club.ru-ն:

«Ես մի քանի անգամ ելույթ ունեցել եմ Լոս Անջելեսում և ամենահաճելի հիշողություններն ունեմ դրա հետ կապված: Այնտեղ հայերը շատ են և ես հուսով եմ, որ մենամարտի ժամանակ ես լավ աջակիցներ կունենամ: Կարևորն այն է, որ ես հաղթեմ այդ մենամարտում»,-ասել է Աբրահամը: