AM
12 Մայիս 2011 - 08:42 AMT

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սարաևոյի մրցաշարում տարել է հերթական հաղթանակը

Սարաևոյի միջազգային մրցաշարում (Բոսնիա և Հերցեգովինա) շարունակում է վստահ ելույթ ունենալ հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

8-րդ տուրում Մելքումյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Արկադի Նաիդիչի նկատմամբ (Գերմանիա) և հավաքել 19 միավոր: Հիմա շախմատիստը զբաղեցնում է 2-րդ տեղը և զիջում մրցաշարի առաջատար Բորկիա Պրեդոևիչին (Բոսնիա և Հերցեգովինա) լրացուցիչ արդյունքներով:

Մայիսի 12-ին կայանալու է վերջին 9-րդ տուրը, որտեղ Մելքոնյանը խաղալու է Պրեդոևիչի հետ: