AM
13 Մայիս 2011 - 06:16 AMT

Էլինա Դանիելյանը շախմատի ԵԱ 6-րդ տուրում հաղթանակ է տարել Մակա Պուրցելաձեի նկատմամբ

Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանն անհաջող տուրից հետո կարողացել է հաղթանակ տանել Մակա Պուրցելաձեի (Վրաստան) նկատմամբ և 4.5 միավորով բարձրացել 8-րդ տեղը:

Այդ տուրում հաղթանակ է տարել նաև Նելլի Աղինյանը, որը սև խաղաքարերով պարտության է մատնել Պատման Ռիժամաձեին, իսկ Լիա Մարտիրոսյանը` Նինո Գումբերիձեին (Վրաստան):

Ոչ ոքի է խաղացել Լիլիթ Մկրտչյանը, որը միավորները կիսել է Օլգա Զիմինայի հետ (Իտալիա), Մարիա Գևորգյանը նույնպես ոչ ոքի է խաղացել Սվետլանա Չերեդնիչենկայի հետ (Ուկրաինա): Հաշտությամբ են բաժանվել նաև Սիրանուշ Ղուկասյանը և Նատո Իմնաձեն (Վրաստան):