AM
13 Մայիս 2011 - 12:06 AMT

Հայաստանի սամբոյի հավաքականը մրցումների առաջին օրը 3 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայ մարզիկներից չորսը մրցասպարեզ դուրս եկան մրցումների առաջին օրը և Հայաստանի համար նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացան Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ): Փայլակ Վարդազարյանը (62 կգ) զբաղեցրեց 5-րդ տեղը:

Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը)57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ):

Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան`(82 կգ), հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: