AM
13 Մայիս 2011 - 12:32 AMT

Հայ աշակերտները շուտով կկարողանան մասնակցել միջազգային սպորտային մրցումներին

Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF) նախագահ Անդրեա Դելպեն հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական դպրոցական մարզական ֆեդերացիան կանդամակցի կազմակերպությանը:

Այսուհետ, հայ դպրոցականները կկարողանան մասնակցել ISF կազմակերպած բոլոր մրցաշարերին, հայտնում է Հայաստանի կրթության ու գիտության պաշտոնական կայքը: