Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականն առաջին պարտությունն է կրել Չերնոգորիայի հավաքակնից Davis Cup-ի եվրաաֆրիկյան գուտում Սկպոյեում: Չնայած նրան, որ առաջին հանդիպման ժամանակ էստոնացի թենիսիտ Դանիել Պրոսկուրան առաջ դուրս բերեց Հայաստանի հավաքականին երկու սեթերում՝ 6:7, 2:6 հաշվով, հաղթելով Լյուբոմիր Սելեբիչին, այնուհետև հայ թենիսիստները զիջեցին:
Խաչատուր Խաչատրյանը չկարողացավ դիմակայել Գորան Տոսիչին և տանուլ տվեց 6:0, 6:0 հաշվով: Զուգախաղում Պրոսկուրա-Խաչատրյան զույգը չկարողացավ դիմակայել Սելեբիչ-Տոսիչ զույգին և տանուլ տվեցին 6:2, 6:2 հաշվով: Հայաստանի հավաքականը երեք հանդիպումների արդյունքում զիջեց Չերնոգորիայի հավաքականին 2:1 հաշվով:
Մայիսի 14-ին հայ թենիսիստները կհանդիպեն Իսլանդիայի հավաքականի հետ:






