Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը Սարաևոյի միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը և դարձել արագ շախմատի հաղթող, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշարն իր համար լավ է դասավորվել և նա գոհ է իր ելույթից:
«Ընդհանուր առմամբ, մրցաշարը հեշտերից չէր, քանի որ հաղթանակի դեպքում շախմատիստը հավաքում էր երեք միավոր, ոչ ոքիի դեպքում` 1: Ոչ ոք չէր ցանկանում ոչ ոքի խաղալ. և արդյունքում ստացվել էին լարված պարտիաներ»,- ասել է Մելքումյանը:
Շախմատիստի խոսքերով, որն անձնական արդյունքով մինչև վերջ մրցաշարի առաջատարն էր, բոլոր շախմատիստները պայքարում էին մինչև վերջ:
Մելքոնյանը նշել է, որ իրեն շատ լավ է զգում արագ շախմատում, ավելի ազատ է գործում և հաճույք ստանում խաղից: «Արագ շախմատի պարտիաները նույնպես հեշտ չէին, բայց ես կարողացա զբաղեցնել առաջին տեղը»,- ասել է նա:
Առաջիկայում Մելքումյանը հանդես է գալու այլ միջազգային մրցաշարերում, որտեղ ելույթ է ունենալու ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում:






