AM
18 Մայիս 2011 - 13:43 AMT

Դանիլ Պրոսկուրան հաջող է համարում հայ թենիսիստների արդյունքը Davis Cup-ում

«Ես առաջին անգամ Երևանում եմ եղել 13 տարեկան հասակում և ինձ այստեղ շատ դուր եկավ: Մարդիկ շատ հյուրասեր են և ես միշտ ուրախ եմ այցելել Հայաստան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դանիլ Պրոսկուրան, որը վերջերս է վերադարձել Սկոպյեից Հայաստանի հավաքականի կազմում, որտեղ թիմը հանդես էր գալիս Davis Cup-ի եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբում:

Պրոսկուրան համալրեց Հայաստանի հավաքականի կազմը մրցաշարից առաջ և կարողացավ հաղթել բոլոր հանդիպումներում: «Ես շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց, տղաները հաջող խաղացին, Խաչատուրի հետ մենք զուգախաղում խաղացինք, և անկախ նրանից, որ փորձ չունեինք, լավ հանդես եկանք»:

Պրոսկուրան վաղուց է ծանոթ Հայաստանին ու հայ թենիսիստներին, ուստի հեշտությամբ ընդունեց Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկը: «Ես ճանաչում եմ մեր թիմի ավագ Վահեին արդեն 7 տարի: 14 տարեկանում ես հատուկ եկա Հայաստան Ալեքսանդր Ծատուրյանի հետ մարզվելու համար»,-խոստովանել է թենիսիստը:

Այս տարի Պրոսկուրան կխաղա ԱՄՆ-ի համալսարանական մրցաշարերում, որտեղ այժմ նա սովորում է: