AM
19 Մայիս 2011 - 07:23 AMT

9 հայ շախմատիստուհիներից աշխարհի առաջնության ուղեգիր վաստակեց միայն ԵԱ բրոնզե մեդալակիր Էլինա Դանիելյանը

Թբիլիսիում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը նվաճեց բրոնզե մեդալ, Եվրոպայի չեմպիոն դարձավ Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա):

Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս մնացին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 14 ուժեղագույն շախմատիստների ցանկից:

Լիլիթ Մկրտչյանը գրավել է 21-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը՝ 41-րդ, Նելլի Աղինյանը՝ 55, Աննա Հայրապետյանը՝ 71, Մարիա Գևորգյանը՝ 80, Անահիտ Խառատյանը՝ 95, Լիա Մարտիրոսյանը՝ 106 և Սիրանուշ Ղուկասյանը՝ 118: Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 շախմատիստուհի:

Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմել է 110 հազար եվրո: