AM
19 Մայիս 2011 - 09:08 AMT

Մայիսի 6-12 Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Լոնդոնի Queen’s Club մրցաշարում

Լոնդոնում հունիսի 6-12 տեղի կունենա Queen's Club մրցաշարը: Իր մասնակցությունը մրցաշարին հաստատել է նաև Դավիթ Նալբանդյանը, դա կլինի նրա առաջին մասնակցությունը մեծ կորտի մրցաշարին մարտին տարած վիրահատություններից հետո: «Հուսով եմ, իմ վերադարձը հաջող կլինի և ես լավ մարզավիճակում կլինեմ: Այս մի քանի ամիսը, երբ ես ելույթ չէի ունենում, շատ ծանր էին ինձ համար: Կարծում եմ, այս սեզոնը հաջող կլինի»,-Նալբանդյանի խոսքերն է մեջբերում նրա երկրպագուների պաշտոնական կայքը:

Queen's Club մրցաշարից հետո Նալբանդյանը մտադիր է հանդես գալ Boodles Challenge մրցաշարում, որը տեղի կունենա մայիսի 14-18-ը: Այդ մրցումները նախապատրաստական կլինեն «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: