Խուլիո Սեզար Չավես-կրտսերն ու Վանես Մարտիրոսյանը «Wild Card Gym»-ում 6-ռաունդանոց սպարինգ են անցկացրել:
Բռնցքամարտիկների գլխավոր մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտնել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ լավ հարվածներ ունեն: «Չավեսը պատրաստ է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին, իսկ Վանեսը վերջին տարիների ընթացքում իր լավագույն մարզավիճակում է»,- Ռոուչի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:
Մարտիրոսյանը պատրաստվում է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ մենամարտին, որը կկայանա հունիսի 4-ին Լոս-Անջելեսի «Staples Center»-ում: Չավեսն այդ օրը միջին քաշային կարգում WBC գոտու համար կմենամարտի Սեբաստիան Զբիկի (Գերմանիա) հետ:






