Աննա Հայրապետյանը Թբիլիսիում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ առաջնությունում լրացրեց միջազգային վարպետի նորման: Երևանցի շախմատիստուհին նման հաջողության հասնում է երրորդ անգամ: Մինչև այժմ նա այդ նորման հաղթահարել էր նաև մինչև 20 տարեկան աղջիկների 2007 և 2009 թվականների աշխարհի առաջնություններում:
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Պարդուբիցեում անցկացվող Չեխիայի առաջնությունում ութ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը: Միրումյանը մեկ միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իրժի Ստոչեկից: Վերջին տուրում Միրումյանը սպիտակներով հանդիպում է Ստոչեկի հետ, հաղորդում է armchess.am-ը:






