Վրացական Քութայիսի քաղաքում ավարտվել է արագ շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են 4 շախմատիստուհիներ:
Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով կարողացել է նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, 9 միավորով չեմպիոն է դարձել Խոանգ Թան-Թրանգը (Հունգարիա):
Լիլիթ Գալոյանը 7 միավորով ավարտել է ելույթը 16-րդ տեղում, Նելլի Աղինյանը 6.5 միավորով` 22-րդ, Մարիա Գևորգյանը 5 միավորով հայտնվել է 42-րդ տեղում:
Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն Գևորգյանը կարողացել է լրացնել միջազգային վարպետի նորման: Նման արդյունքի շախմատիստուհուն հաջողվել է հասնել առաջին անգամ:






