AM
23 Մայիս 2011 - 07:08 AMT

«Ուլիսի» հանդեպ հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Ուլիսին»: Տուրի կենտրոնական խաղում Հայաստանի 2010թ. չեմպիոնը կարողացավ հաղթել Հովհաննես Հովհաննիսյանի դուբլին ու Մարկոս Պիզելլիի գոլի: Հյուրերից աչքի ընկավ միայն Դավիթ Գրիգորյանը: Հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» 20 միավոր վաստակեց և առաջ անցավ մրցաշարային աղյուսակում: 2-րդ տեղում «Ուլիսն» է ևս 20 միավորով: ՙ

3-րդ տեղում «Գանձասարն է» 19 միավորով: 10-րդ տուրում Կապանի թիմը արտագնա խաղում կարողացավ երկու անպատասխան գնդակ խփել «Շիրակի» դարպասներին: «Բանանց»-«Միկա» խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Արարատին» հաջողվեց առաջին հաղթանակը տանել առաջնությունում, թիմը 2:1 հաշվով հաղթեց «Իմպուլսին»:

Առաջնության 11-րս տուրի բոլոր խաղերը տեղի ունեցան մայիսի 29-ին: