Մայիսի 24-29-ը Մինսկում կկայանա Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության մեծահասակների և պատանիների առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Լիլիթ Հարությունյանն ու երկվորյակներ Սոնա և Մերի Իսրայելյանները:
Մայիսի 23-ին մարզուհիների հետ Մինսկ են մեկնել մարզիչներ Գայանե Ներսիսյանն ու Աննա Աբրահամյանը:
Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է աշխարհի առաջնության որակավորումներից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 25-ը Մոնպելիեում (Ֆրանսիա):






