Ֆուտզալի Հայաստանի առաջնության 19-րդ տուրում կայացել են երկու խաղեր: «Էրեբունին» 6:3 հաշվով հաղթանակ է տարել «Թալգրիգի» նկատմամբ, իսկ «Պոլիտեխնիկը» 4:13 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Գյումրիին»:
Առաջնության մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է «Էրեբունին» 36 միավորով, որն արդեն ապահովել է իրեն չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում 25 միավորով «Պոլիտեխնիկն» է, եռյակը եզրափակում է «Թալգրիգը» 20 միավորով: Տվյալ պահին առաջնության լավագույն ռմբարկուն Մհեր Նազարեթյանն է («Պոլիտեխնիկ»), որը դարձել է 42 գոլի հեղինակ:
Վերջին 20-րդ տուրում խաղալու են «Թալգրիգ»-«Հրազդան», «Էրեբունի»-«Պոլիտեխնիկ» զույգերը:






