Վերջին 2 ամսվա ընթացքում Չինաստանից Հայաստան ներմուծվող բեռների ծավալը 40 տոննայից կրճատվել է մինչեւ 20 տոննա: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ կառավարությանը կից պետական մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, Չինաստանում ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառով, այդ երկրից Հայաստան ներկրվող բոլոր ապրանքները ենթարկվում են «խիստ վերահսկողության» համապատասխան ծառայությունների կողմից: Ապրանքների «մաքսազերծումը» իրականացվում է միայն պարտադիր ստուգումից հետո»,-ասել է Ա.Ավետիսյանը: