AM
25 Մայիս 2011 - 08:22 AMT

Դարպասապահ Կոնստանտին Օդոլսկին ավարտեց իր ելույթները «Բանանց» ակումբի կազմում

Դարպասապահ Կոնստանտին Օդոլսկին ավարտեց իր ելույթները «Բանանցի» կազմում: Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխված դարպասապահի պայմանգիրը, ըստ որի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս ակումբում, ավարտվեց, և Օդոլսկին վերադառնում է «Մետալուրգ»: Օդոլսկին բարձագույն խմբի առաջնությունում «Բանանցի» կազմում անցկացրել է երկու հանդիպում` հիմնականում լինելով փոխարինողների կազմում: «Բանանցի» երկրորդ դարպասապահի ընտրությունը կատարվելու է ակումբի դուստր թիմերի դարպասապահներից, հաղորդում է «Բանանց» ակումբի մամլո ծառայությունը: