AM
25 Մայիս 2011 - 11:38 AMT

Մայիսի 30-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Հայաստանի հետ հանդիպումից առաջ

Մայիսի 30-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Հայաստանի հետ հանդիպումից առաջ: Մայիսի 31-ից 2-ը ռուսական թիմը մարզումներ կանցկացնի Մոսկվայի Ստրելցովի անվան մարզադաշտում: Հունիսի 2-ին թիմը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Հայ ֆուտբոլիստները հավաքը կսկսեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, մասնակիցների ցուցակը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կհրապարակի մայիսի 30-ին: Իսկ հունիսի 3-ին թիմը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: