Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը Մոսկվայի 2011 թ. առաջնության եզրափակիչում չորս տուրից հետո ունի 3 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Մոսկվայի չեմպիոնի կոչումը վիճարկում են ութ շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով:
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 1-4-րդ տեղերը:
Կանանց մրցաշարում գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 3,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Մեկ միավոր ավելի ունի առաջատարը` գրոսմայստեր Կարինա Շչեպկովսկան (Լեհաստան), հաղորդում է armchess.am-ը:






