AM
12 May 2003 - 17:03 AMT

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է «Գրիքոր Լուսավորիչ» շքանշանով: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ պարգեւին բարոնուհին արժանացել է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությանը աջակցելու համար: Ընդունելով պարգեւը` Ք.Քոքսը ասել է.«Ես պայքարում եմ հանուն արդարության եւ կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի ղարաբաղյան ժողովրդի հաղթանակը ճանաչվի միջազգային մակարդակով»: