AM
27 Մայիս 2011 - 08:53 AMT

Յուրի Ժիրկով. Հուսով ենք, որ Սանկտ Պետերբուրգում մենք կհաղթենք Հայաստանի հավաքականին

Անգլիական «Չելսիի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Ժիրկովը ազգային հավաքականի հավաքից առաջ մարզումներ է անցկացնելու Կազանի «Ռուբինի» կազմում:

Ֆուտբոլիստը նշել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինելու, քանի որ հայկական թիմը Երևանում ոչ ոքի է խաղացել Սերբիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: «Երևանում բոլոր թիմերի համար է բարդ լինում: Հուսով ենք, որ Սանկտ Պետերբուրգում մենք կհասնենք հաղթանակի»,- ասել է նա:

Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին 2012-ի Եվրոպայի աջանության ընտրական մրցաշարի շրջանակներում: