AM
27 Մայիս 2011 - 13:27 AMT

«Շախտյորի» երկրպագուները Հենրիկ Մխիթարյանին ակումբի լավագույն կիսապաշտպան են ճանաչել

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները քվեարկությամբ որոշեցին ակումբի լավագույն կիսապաշտպաններին: Սա 2010-2011թթ. խաղաշրջանում «Շախտյորի» իդեալական կազմի որոշման համար քվեարկության արդեն երրորդ փուլն է:

Քվեարկությանը մասնակցել է 1567 մարդ: 583 ձայնով (37.20%) առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Երկրորդ տեղում Թոմաշ Խյուբշմանն է, որի օգտին քվեարկել էին 458 երկրպագու (29.23%), երրորդ տեղը 284 ձայնով (18.12%) զբաղեցրել է Ֆերնանդինյոն: