AM
31 Մայիս 2011 - 04:17 AMT

Գևորգ Ղազարյան. Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և չմտածենք մրցակցի մասին

«Իհարկե, Ռուսաստանի հավաքականն ուժեղ թիմ է և կարող է բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծել: Այնտեղ հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, ինչպես Արշավինը, Կերժակովը կամ Բիստրովը: Բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և չմտածենք մրցակցի մասին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստան-Ռուսաստան խաղի մասին ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:Նրա խոսքերով, որը ԵԱ-2012-ի ընտրական մրցաշարում երկու գնդակ է ուղարկել Սլովակիայի և Անդորրայի հավաքականները դարպասները, հայ ֆուտբոլիստները պետք է իրենց լավագույնս ցուցադրեն և լավ ելույթ ունենան: «Երբ տանն ես խաղում, քեզ ամեն ինչ օգնում է: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հավաքականին աջակցելու են բազմաթից երկրպագուներ, հուսով եմ, որ մենք ցուցադրելու ենք մեր ֆուտբոլը»:

Հայաստանի հավաքականը մայիսի 31-ից ֆուտբոլի ակադեմիայում սկսելու է պատրաստվել Ռուսաստանի հետ պատասխան խաղին: Մինչ այդ հավաքականի որոշ լեգիոներներ մարզվել են «Փյունիկի» ֆուտբոլիստների հետ: Ղազարյանը նշել է, որ մարզումները լավ են անցել և ինչպես միշտ տիրել է ընկերական և ջերմ մթնոլորտ: