Ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լաննուան սխալմամբ է տասնմեկմետրանոց հարված նշանակել Հայաստանի հավաքականի դարպասին: Այդ մասին հունիսի 4-ին կայացած Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից հետո հայտնել է Հայաստանի ընտրանու կապիտան Սարգիս Հովսեփյանը: «Վիրավորական պարտություն է, չէ որ մենք առաջինն էինք գոլ իրացրել և հաշվով առջևում էինք: Նման իրադրություններում պարտվելը միշտ վիրավորական է: Ինչ վերաբերում է պենալտիին, ապա այնտեղ, իհարկե, ոչ մի խախտում չկար: Բոլորն էլ տեսան, մենք արդեն դիտել ենք տեսագրությունը, երևում է, որ ես կանոն չեմ խախտել: Բայց դե տրամադրությունն ամենավատը չէ, պարզապես եթե հաղթեինք, շատ ավելի բարձր կլիներ: Բայց դե ի՞նչ արած: Ռուսաստանը մեր խմբի գլխավոր ֆավորիտն է», – լրագրողներին է պատմել Հայաստանի հավաքականի պաշտպանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի հավաքականը Եվրո-2012 առաջնության նախընտրական մրցաշարում իր հարկի տակ ընդունեց և 3:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի հավաքականին: Խաղի հաշիվը բացվեցին հյուրերը, երբ 25-րդ րոպեին ճշգրիտ հարվածով աչքի ընկավ Մարկոս Պիզզելլին: Դրանից հետո ռուսները երեք գոլ իրացրեցին, որոնցից վերջինը Սարգիս Հովսեփյանի կողմից Յուրի Ժիրկովին գետնին տապալելու համար նշանակված պենալտիի արդյունքում իրացվե






