AM
6 Հունիս 2011 - 07:05 AMT

Երևանում տեղի է ունենում Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի պատանեկան առաջնությունը

Այս օրերին Օրանժ Թենիս ակումբում անցկացվում են ՀՀ Թենիսի ֆեդերացիայի առաջնության մինչև 10,12,14,16 տարեկան տարիքային խմբերի խաղերը, որոնց մասնակցում են 111 պատանի թենիսիստներ: Այս տարիքային խմբերի խաղերը կավարտվեն հունիսի 9-ին, ժամը 12-ին կսկսվի վերջին եզրափակիչը, որին կհաջորդի մասնակիցների մրցանակաբաշխությունը:

Ֆեդերացիայի առաջնության կանանց և տղամարդկանց խաղերը կանցկացվեն հունիսի 7-10-ը:

Մրցաշարի գլխավոր մրցավարն է «white badge» վարկածով մրցավար Գրիգոր Դավթյանը:

Ֆեդերացիայի առաջնությունն անցկացվում է յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում, իսկ աշնանն անցկացվում է ՀՀ Թենիսի առաջնություն: Այս մրցաշարերը կազմում եմ հայ թենիսիստների դասակարգումը, հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: