Հունիսի 8-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի ֆոտոցուցահանդեսը, որը կներկայացնի հայաստանյան պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները:
Այս անգամ Հայաստանի պարալիմպիկ թիմը BMI բրիտանական ավիաընկերության կողմից կստանա երկու ավիատոմս՝ այս ամառ Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի ընտրական խաղերին մասնակցելու համար:
Բրիտանական դեսպանատունը առաջին անգամը չէ, որ աջակցում է Հայաստանի պարալիմպիկներին. 2010 թվականի մայիսի 2-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Բարեգործական սպորտային մղոնը»: Այդ օրը 60 հոգուց բաղկացած մի խումբ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, վազելով, քայլելով կամ անվասայլակով անցան Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ` մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր: Դրանից հետո Լոնսդեյլը ՀՀ Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին 1 միլիոն դրամի չեկ հանձնեց:






