Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող կերպով նշել է նորամուտը ATP-ի «Queen's Club» մրցաշարում, որն ընթանում է Լոնդոնում: Նալբանդյանն առաջին խաղում հանդիպել է Իլյա Մարչենկոյի հետ (Ուկրաինա): Խաղը տևել է մեկուկես ժամ, և Նալբանդյանը 6:3, 6:4 հաշվով երկու սեթերում հաղթել է մրցակցին:
Զուգախաղում Նալբանդյանը և Էնդի Ռոդիկը զիջել են Դել Պորտո-Ռադեկ Շտեպանեկ զույգին 6:3, 6:4 հաշվով:
Երկրորդ խաղում Նալբանդյանը հանդիպելու է Իլյա Բոզոլյակի դեմ (Սերբիա), որն իր հերթին հաղթել է ղազախ Միխայիլ Կուկուշկինին: Դա լինելու է թենիսիստների առաջին դիմակայությունը, և այն տեղի է ունենալու հունիսի 8-ին:






