25.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ռուսաստանի Հայերի Միության նախագահ, «Սոգլասիե» ՓԲԸ ղեկավար Արա Աբրահամյանը հերքել է գերմանական Frankfurter Rundschau թերթի հաղորդագրությունը այն մասին, որ նա բանակցություններ է վարում Բորիս Բերեզովսկու հետ` «Կոմերսանտ» հրատարակչական տունը գնելու վերաբերյալ:
Այս մասին «ԳազետաՍՆԳ.ռու» ինտերնետ-հրատարակությանը հայտնել է ներկայումս Արա Աբրահամյանի հետ ԱՄՆ-ում գտնվող Ռուսաստանի Հայերի Միության աշխատակազմի ղեկավար Հապետ Թափալցյանը:
Դեկտեմբերի 21-ին գերմանական Frankfurter Rundschau հաղորդել էր, որ մեդիա-մագնատ Բորիս Բերեզովսկին ակտիվ բանակցություններ է վարում` իրեն պատկանող «Կոմերսանտ» հրատարակչական տան վաճառքի շուրջ, եւ, թերթի տվյալներով, հավանական գնորդներից է ռուսաստանյան մեծահարուստ Արա Աբրահամյանը: –0–