Հուլիսի 6-17 ԱՄՆ-ի Սակրամենտո քաղաքում ընթանալու է թեթև ատլետիկայի վետերանների աշխարհի առաջնությունը: Այս անգամ Հայաստանը ներկայացնելու է Սվետլանա Եսայանը՝ 55-59 տարեկանների խմբում: Եսայանը Կալիֆորնիայում հանդես կգա իրեն հարազատ սկավառակի նետում և գնդի հրում մրցաձևերում: Հարկ է նշել, որ Ս. Եսայանի մրցավայր մեկնելու և մնացած բոլոր ծախսերը հոգացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:






