Անկախ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողություններին, Հայաստանը մտադիր չէ վերանայել իր հարաբերությունները Արաբական երկրների հետ: Այդ մասին լրագրողներին երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանը այսուհետ եւս կշարունակի զարգացնել իր համագործակցությունը Արաբական երկների հետ բոլոր ուղղություններով: Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ պաշտոնական Երեւանն անընդունելի է համարում Իրանի նկատմամամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը: «Հայաստանը պատրաստ չէ աջակցել այն գործողություններին, որոնք սպառնալիքի տակ են դնում Թեհրանի եւ Երեւանի միջեւ բարի դրացիական հարաբերությունները»,- ասել է նա: